Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հերթական երթը այսօր դեկտեմբերի 4-ին կրկին ավարտվեց մեկնարկի վայրում՝ Ազատության հրապարակում: (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարներն անցան Մոսկովյան, Աբովյան, Թումանյան փողոցներով ու հասան Ազատության հրապարակ: Երթն անցավ առանց լուրջ միջադեպերի:

Երթի մասնակիցների հետ քայլում էին «Ընդդիմության միասնական շտաբի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Երթին մասնակցում էին նաեւ Հիմնադիր խորհրդարանի անդամներ, , «Ժառանգության» անդամներ Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը:

Վաղը՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից մեկ օր առաջ լռության օրը, «Նոր Հայաստանը» հանրահավաք չի անի: Ազատության հրապարակում կհնչի երաժշտություն, իսկ երեկոյան կլինի լուռ երթ: