Հնդկաստանի հարավում գտնվող Չեննայ քաղաքի բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքի տասնութ հիվանդ է զոհվել կենսաապահովման սարքավորումների շարքից դուրս գալու հետեւանքով: Առողջապահության համակարգի ներկայացուցիչների խոսքով, հորդառատ անձրեւները հանգեցրել են էլեկտրական գեներատորի ջարդվելուն, որն ապահովում էր տեխնիկայի աշխատանքը: Ներկայումս դեպքի վերաբերյալ հետաքննություն է ընթանում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով   AP-ին:

Ավելի վաղ տեղեկացրել էին, որ հնդկական Թամիլանդ նահանգում, որի վարչական կենտրոնն է Չեննայը, հորդառատ անձրեւներից առաջացած ջրհեղեղի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 325 մարդու:

Նոյեմբերի 9-ին` Բանգալյան ծոցի վրա` Թամիլնադի ափերի մոտ մթնոլորտային ցածր ճնշման գոտի է առաջացել` նահանգի մի քանի շրջանում հորդառատ անձրեւների եւ ջրհեղեղի պատճառ դառնալով: Ակնկալվում է, որ անձրեւը կշարունակվի մոտակա երկու-երեք օրվա ընթացքում: