Նորվեգական Aftenposten թերթը սխալմամբ Սանտա-Կլաուսի մահախոսական է հրապարակել։ Երկրի խոշորագույն թերթերից մեկը իր ընթերցողներին տեղեկացրել է, որ 1788-ի դեկտեմբերի 12-ին ծնված Սանտա-Կլաուսը մահացել է Նորդկապ քաղաքում, իր 227-ամյակից մեկ շաբաթ առաջ: Հաղորդվել է նաեւ, որ հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին Հյուսիսային բեւեռի եկեղեցում:
Երբ սխալը նկատել են, թերթի խմբագիրները հեռացրել են մահախոսականը, փոխարենը հաղորդագրություն տեղադրելով այն մասին, որ նման միջադեպերն այլեւս չեն կրկնվի, գրում է Gazeta-ն` վկայակոչելով BBC News-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանտա-Կլաուսը Բրազիլիայում ինքնաթիռ է առեւանգել:


























