Իրկուտսկի մարզում Ուստ-Կուտ քաղաքի երկու բնակիչ մեղադրվում է տղամարդու եւ կնոջ սպանության համար, որոնց, ըստ քննության վարկածի, նրանք գնդակահարել են խճուղում, հրազենով «զվարճանալիս»:
Այդ մասին տեղեկացրել են ՌԴ ՔՀ-ի շրջանային Քննչական վարչությունից:
Ինչպես պարզաբանել են տեսչությունից, արտակարգ պատահարը տեղի է ունեցել «Ուստ-Կուտ-Բրատսկ» ավտոճանապարհի հատվածներից մեկում: Ականատեսների վկայությամբ, երկու տղամարդ անկանոն կրակել է շարժվող մեքենաների ուղղությամբ` վնասելով դիմային ապակիները, տեղեկացնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Արդյունքում ոստիկանները խճուղու 20-րդ կիլոմետրում շրջված Toyota Hiace են հայտնաբերել: Կողքին տղամարդու եւ կնոջ մարմիններ են եղել, որոնք գլխի եւ վզի հատվածներում վնասվածքներ ունեին:
Հանցագործության համար մեղադրվողները ձերբակալված են: Պարզվել է, որ դրանք երկու տեղացի նախկինում դատապարտված են: Տղամարդու խոսքով, ավտոմեքենաների վրա իրենք կրակ են բացել խուլիգանական դրդապատճառներից ելնելով:



























