Շաբաթ ուժեղ հրդեհ է բոցավառվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի խոշոր առեւտրական կենտրոններից մեկում: Ինչպես տեղեկացնում է տեղական  Hama Press լրատվական գործակալությունը, կրակը կլանել է երեք խանութ:  

Տեղում հրշեջ ծառայություններ են աշխատում: Շենքի վերեւում ծխի սեւ սյուն է գոյացել: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: