Ներկայումս Հայաստանի շուկան պիտի վերակազմակերպվի Ռուսաստանի շուկայում նշաձող լրացնելու համար: Այդ մասին դեկտեմբերի 5-ին մամուլի ասուլիսին ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով, դա միանգամից չի լինի: «Թուրքիայի համար Ռուսաստանի շուկայի փակումը կհանգեցնի նրան, որ ռուսաստանյան շուկայում հիմնականում սննդամթերքի եւ այնպիսի ապրանքների պակաս կառաջանա, որոնց առումով Հայաստանը մրցունակ է` բանջարեղեն եւ մրգեր», - ընդգծել է Ահարոն Ադիբեկյանը:
Մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակից, «Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ կապված Հայաստանի ակնկալիքներն առայժմ չեն արդարացել: «Առայժմ մենք լավ բան չենք տեսել, արդյունքներ առայժմ չկան: Խնդիրը նորմատիվ բազան է», - հավելել է նա:




























