Կասպից ծովում` Ադրբեջանի ափերի մոտ գտնվող նավթային հարթակում հրդեհից 32 մարդ է զոհվել, տեղեկացնում է  Reuters-ը` վկայակոչելով նավթագործների արհմիության առաջնորդ Միրվադի Ղահրամանլիի հայտարարությունը: Պետական  SOCAR ընկերությունը մեկնաբանություններից հրաժարվում է:  Ավելի վաղ իշխանությունները վստահեցնում էին, որ զոհեր չկան: Ընդ որում, լրատվամիջոցները գրում էին արտակարգ պատահարի վայրում 10 մետրանոց ալիքների մասին, որի պատճառով հրդեհի մարումն ու անձնակազմի տարհանումը բարդացել էին, իսկ հարթակից հեռացած շատերը ստիպված էին եղել նավակներում երկար սպասել փրկության: 

Ղահրամանլին հայտնել է, որ հրդեհից 32 մարդ է զոհվել, 42-ը փրկվել է: Նրա տվյալներով, ուրբաթ երեկոյան սկսված հրդեհը շաբաթ ցերեկը վերացված էր:  

Նավթագործներից մեկը հարթակից զանգել է  Reuters-ի թղթակցին եւ հայտնել որ արտակարգ պատահարի պահին այնտեղ   84 մարդ է եղել: