Չադի լճի շրջանում շուկայում եռակի ահաբեկչության հետեւանքով առնվազն 27 մարդ է զոհվել: Ավելի քան 80 մարդ էլ վիրավորվել է, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Նշենք, որ նոյեմբերի 9-ին Չադի լճի շրջանում արտակարգ դրություն էր հայտարարվել: Դրանից առաջ «Բոկո Հարամի» գրոհայինները մի շարք ահաբեկչություններ էին  գործել: Ավելի ուշ արտակարգ դրության ռեժիմը 4 ամսով երկարաձգվել էր, հայտնում է «Կոմերսանտ»-ը: