Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հերքել է տեղեկություններն այն մասին, որ Անկարան Իրաքում մեծացնում է իր ռազմական ներկայությունը: Այս մասին նա հայտնել է տեղական հեռուստատեսության եթերում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Մոսուլից 30 կմ հյուսիս Բաշիքա ճամբարում ահաբեկիչների դեմ կռվող կամավորների մարզումներ են անցկացվում»,- ասել է նա՝ նշելով, որ թուրք զինվորների ներկայությունը չի նշանակում, որ Իրաքում Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնելու:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիան Իրաքի հյուսիսում ռազմական ճամբար է տեղակայել: