Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովում դեռևս հանրաքվեի անցկացման վերաբերյալ գրավոր դիմում-բողոքներ չեն ստացվել։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԿԸՀ մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը: Նրա խոսքով, նման դիմում-բողոքներ լինելու դեպքում տեղեկատվություն կտրամադրեն:

Նունե Հովհաննիսյանը նշել է, որ մինչեւ հանրաքվեի մեկնարկը, հոկտեմբերի 10-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ԿԸՀ-ն ստացվել է 22 դիմում։

Նրա ներկայացմամբ, դիմումները վերաբերել են տեղամաային հանձնաժողովների անդամների որակավորման վկայագրերի ժամկետի երկարաձգմանը, քարոզչական պաստառներին, քարոզչության իրականացմանը: Այդ դիմումներից 11-ը բավարարվել է եւ այդ մասին օրենքում սահմանված ժամկետներում տրվել է ամբողջական տեղեկատվություն։