Ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների թվի 7.84 տոկոսը
Ըստ այդմ, քվեարկության թվերը ունեն հետեւյալ պատկերն ըստ մարզերի եւ Երեւան քաղաքի…
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ժամը 11.00-ի դրությամբ մասնակցել է 201 259 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 7,84 տոկոսը: Այս մասին ԿԸՀ մամուլի կենտրոնում հայտնել է ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը։
Ըստ այդմ, քվեարկության թվերը ունեն հետեւյալ պատկերն ըստ մարզերի եւ Երեւան քաղաքի.
Երեւան քաղաքում քվեարկել է 66.040 ընտրող կամ 7,81 տոկոսը:
Արագածոտնի մարզում հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է 8249 ընտրող, կամ 7,15 տոկոսը
Արարատի մարզում՝ 23 886 ընտրող կամ ընտրողների թվի 10,97 տոկոսը,
Արմավիրի մարզում՝ 20 863 ընտրող, կամ ընտրողների թվի 9,9 տոկոսը,
Սյունիքի մարզում՝ 13,160 ընտրող կամ ընտրողների թվի 12,2 տոկոսը,
Վայոց Ձորի մարզում 3 802 ընտրող կամ ընտրողների թվի 8,6 տոկոսը,
Տավուշի մարզում՝ 9122 ընտրող, կամ ընտրողների թվի 8,3 տոկոսը,
Լոռու մարզում՝ 13 135 ընտրող, կամ ընտրողների թվի 5,5 տոկոսը,
Գեղարքունիք՝ 14 050 ընտրող կամ ընտրողների թվի 7,48 տոկոսը,
Կոտայքի մարզում՝ 18,520 ընտրող կամ ընտրողների թվի 7,56 տոկոսը,
Շիրակի մարզում՝ 10,432 ընտրող, կամ ընտրողների թվի 4,52 տոկոսը:




























