Պենտագոնը հաստատել է Լիբիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկի՝ Աբու Նաբիլի զոհվելու փաստը: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Ամերիկյա զինված ուժերի ներկայացուցիչ Ջեֆ Դեւիսի խոսքով, ահաբեկիչը սպանվել է նոյեմբերի 13-ին Դերն քաղաքի մերձակայքում F-15-ի ավիահարվածի հետեւանքով:



























