Թուրքիայի գլխավոր դատախազությունը թույլատրել է Դինքի գործը քննող դատախազի պատրաստած մեղադրական զեկույցն ուղարկել դատարան։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Դինքի գործով թուրք պաշտոնյաների դեմ մեղադրանքներ ներառող նոր մեղադրական զեկույցը գլխավոր դատախազության կողմից հավանության արժանանլուց հետո ուղարկվել է Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարան։
Ավելի վաղ 2 անգամ Դինքի սպանությունը քննող դատախազ Գյոքալփ Քյոյքչէի կազմած մեղադրականները 2 անգամ գլխավոր դատախազությունը հետ էր ուղարկել։
Իր հերթին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանը 15-օրյա ժամկետում կամ պետք է ընդունի կամ հետ ուղարկի մեղադրական զեկույցը։
Նշենք, որ այդ մեղադրական զեկույցում Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Ստամբուլի նախկին նահանգապետը։




























