ԱԺ ՀՀԿ պատգամավոր, գեներալ Սերան Սարոյանը կողմ է, որ ռուս–թուրքական հնարավոր ռազմական գործողությունների դեպքում Ռուսաստանն օգտագործի Հայաստանի օդային տարածքը` այսօր` դեկտեմբերի 14–ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում արձագանքելով նման հնարավորության վերաբերյալ քաղաքագիտական կանխատեսումներին։
«Ոչ թե ասում են, այլ պիտի հենց օգտագործեն։ Ինչքան շատ զենք բերեն լցնեն մեր մոտ, էդքան մենք ապահովված կլինենք։ Որ ռուսն էլ չկռվի, էդ զենքով մենք կկռվենք»,– ասաց Սեյրան Սարոյանը։
Ըստ նրա, թուրքական բանակը թույլ է եւ բարոյալքված։ «Հենա, քրդերի հետ էլ չի կարողանում կռվի»,– եզրափակեց գեներալ պատգամավորը։




























