Հռչակավոր Լարի Քինգը հեռանում է հեռուստատտեսությունից, ինչպես որ խոստացել էր։ CNN հեռուստաալիքն ընտրել է ամենօրյա թոք-շոուի հաղորդավարին, ով երեկոյան եթերում կփոխարինի Լարի Քինգին, հայտնում է Associated Press-ը։  2011-ից CNN-ի նոր հաղորդավար կդառնա America's got talent (Ամերիկան տաղանդներ է փնտրում) ծրագրից հայտնի Պերիս Մորգանը։

Մորգանը մամուլում եւ հեռուստատեսությունում աշխատանքի մեծ փորձ ունի եւ ներկայումս մի քանի հաղորդում է վարում բրիտանական ITV1 ալիքում։

76-ամյա Քինգը հունիսին հայտարարել էր, որ 25 տարի շարունակ հեռարձակված եւ դրա շնորհիվ Գինեսի ռեկորդների գրքում հայտնված իր Larry King հաղորդումը գործունեությունը կդադարեցնի այս տարվա աշնանը։ Իր երկարատաեւ կարիերայի ընթացքում Քինգը վարել է ավելի քան 40 հազար հարցազրույցներ կինոաստղերի, քաղաքական գործիչների, գործարարների եւ հասարակական գործիչների հետ։ Նա հանդիսանում է հեռուստատեսային եւ լրագրողական բազմաթիվ մրցանակաբաշխությունների դափնեկիր, ինչպիսիք են Emmy-ն, Peabody-ը եւ Cable ACE-ը, հիշեցնում է Newsru.com-ը։