Սլովենիայի բնակիչները դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ մերժել են օրենքը, որը թույլ էր տալիս նույնասեռ զույգերին ամուսնանալ եւ երեխաներ որդեգրել:
Նախնական տեղեկություններով, օրենքին դեմ է արտահայտվել բնակիչների 63,4 տոկոսը, կողմ՝ 36,6 տոկոսը: Հանրաքվեի մասնակցությունը կազմել է 36,2 տոկոս:
Մարտին երկրի խորհրդարանն օրենք էր ընդունել, ըստ որի նույնասեռ զույգերը կարող են ամուսնանալ եւ երեխաներ որդեգրել, բայց այն ուժի մեջ չի մտել, քանի որ «Հանուն երեխաների» հասարակակն շարժումը բողոքարկել էր այն գերագույն դատարանում, որն էլ որոշել էր օրենքը դնել հանրաքվեի, հաղորդում է lenta-ն:
ԵՄ մի շարք երկրներ, այդ թվում Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Իսպանիան, արդեն իրավաբանորեն ընդունել են նույնասեռ ամուսնությունները, սակայն ԵՄ այլ երկրներում այդ հարցը վիճելի է մնում:


























