Հյուսիսային կիսագնդում դեկտեմբերի 22-ը տարվա ամենաերկար գիշերն է, եւ հետեւաբար դեկտեմբերի 22-ի ցերեկը՝ ամենակարճը: Այդ օրը վրա է հասնում ձմեռային արեւադարձը: Այս տարի դա տեղի կունենա Գրինվիչի ժամանակով 4.48-ին: Այդ ժամանակ Արեւը շարժվում է երկնային հասարակածի նկատմամբ իր ամենացածր կետով, այսինքն՝ շարժվելով արեւուղով՝ հասնում է նվազագույն թեքման՝ -23 աստիճան 26 րոպե:
Աստղաբանական ցուցանիշներով՝ դեկտեմբերի 22-ին Արեւը մտնում է Այծեղջյուրի համաստեղություն եւ նշանավորում է աստղաբանական ձմռան մուտքը:


























