Չինաստան արտակարգ ծառայությունները հայտնաբերել են մի տղամարդու, որը Շենչժեն քաղաքում սողանքից հետո ողջ է մնացել՝ փլատակների տակ մնալով 67 ժամ: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունն իր Twitter-ի էջում:
Ավելի քան 70 մարդ մինչ օրս անհետ կորած է համարվում, հաղորդում է Gazeta-ն:
Հիշեցնենք, որ սողանքը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին: Այդ պահին արդյունաբերական պարկում էին գտնվում ավելի քան 900 աշխատակիցներ ու նրանց ընտանիքների անդամները, մեծ մասին հաջողվել է փրկվել: Վնասվել կամ ոչնչացվել է 33 շենք՝ այդ թվում 14 գործարանային մասնաշենք: Բացի դրանից դեպքի վայրի հարևանությամբ տեղի է ունեցել գազամուղի պայթյուն:




























