Հունաստանի խորհրդարանն օրենք է ընդունել, որը թույլ է տալիս նույնասեռականներին միասին ապրելու (բնակակցելու) պայմանագիր կնքել: Փաստաթուղթն ընդունվել է ձայների ճնշող մեծամասնությամբ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Օրենքը գեյերին իրավունք է տալիս ժառանգել զուգընկերոջ պետական սուբսիդիաներն ու կենսաթոշակային իրավունքները:

Հասարակության եւ պատգամավորների մի մասը շատ խիստ է արձագանքելն նման օրինագծին, ինչի հետ կապված Հունաստանի արդարադատության նախարար Նիկոս Պարասկեւոպուլոսը հստակեցրել է, որ խոսքը երեխաների որդեգրման իրավունքին չի վերաբերում: «Դրա հետ կապված մտահոգություններն անհիմն են»,-ասել է նա՝ հավելելով, որ օրենքը չի օրինականացնում նույնասեռ ամուսնությունները:

Միաժամանակ քրեական օրենսգրքում  շարունակում է մնալ անչափահասների պղծման հոդվածը: