Ստոկհոլմի կենտրոնում անհայտ անձը պայթուցիկը սարք է նետել ռեստորանի տարածք, տուժածներ չկան, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Sueddeutsche Zeitung-ը:

«Մենք ահազանգ ստացանք, որ անհայտ անձը ռեստորանի տարածք ինչ-որ սարք է նետել: Ռեստորանն այդ պահին փակ էր եւ ոչ ոք չի տուժել, սակայն ներսում եղել են հաստատության աշխատակիցները»,-ասել են ոստիկանությունից:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմիննեի աշխատակիցները: Նրանք պարզում են պայթուցիկը սարքի տեսակը: