Փրկարարներն այսօր՝ դեկտեմբերի 24-ին, հայտնաբերել են Ինդոնեզիայում դեկտեմբերի 19-ի խորտակված նավի 16 ուղեւորների մարմինները: Այս մասին հաղորդել են տեղի իշխանությունները:
Փրկարարների խոսքով, զոհերի ընդհանուր թիվը հասել է 23-ի: Անհետ կորած է համարվում 54 մարդ: Նրանց որոնումները շարունակվում են:
Արտակարգ ծառայություններից հայտնել են, որ անհետ կորածներին ողջ գտնելու հույսները գնալով նվազում են, բայց որոնումները կշարունակվեն ողջ շաբաթվա ընթացքում: Այդ աշխատանքներին մասնակցում են ուղղաթիռներ, ձկնորսական նավեր եւ նավակներ:




























