Բրիտանիայի Փորթսմութ քաղաքի բնակչուհին նկարահանվել է պոռնոֆիլմում, որպեսզի Սուրբ Ծննդյան տոնի առթիվ որդու համար թանկարժեք նվեր գնի, հաղորդում է Metro-ն:

5 տարեկան որդուն միայնակ մեծացնող 20-ամյա Մեգան Կլարան պատմել է, որ որոշել է նման քայլի գնալ մեկ տարի առաջ: Այն ժամանակ նա տղային նվիրել է «Կախարդական էկրան» խաղը, խաղալիքներ ու նոր հագուստ, սակայն երեխան հիասթափվել է՝ նշելով, որ իր ընկերն ավելի թանկարժեք նվերներ է ստացել ծնողներից:

«Նախոր տարի ես հազիվ էի հասցնում ծայրը ծայրին, շատ ծանր էր եւ ես վախենում էի, որ Էշթոնը նորից կնեղսրտի»,-խոստովանել է երիտասարդ կինը՝ հավելելով, որ մեկ տարի առաջ վաստակում էր շաբաթական 80 ֆոնտ (119 դոլար):

Երբ Մեգանն սկսել է նկարահանվել պոռնոֆիլմում, նրա եկամուտն աճել է՝ մեկ դրվագի համար նա ստանում 500 ֆունտ (մոտ 743 դոլար):

Daily Mail-ը նշում է, որ այս անգամ Սուրբծննդյան նվերների վրա կինը ծախսել է 1,5 հազար ֆունտ (2,2 հազար դոլար):