Եթե վերլուծենք փոխադարձ ապրանքաշրջանառությունը, գրեթե բոլոր դիրքերով մենք քանակական արտահայտությամբ աճ ենք դիտարկում: Այս մասին NEWS.am –ի հետ զրույցում ասել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության Արտակարգ ու լիազոր դեսպան Իգոր Նազարուկը։
Դիվանագետի խոսքով՝ եթե նույնիսկ հիմա ցուցանիշների զգալի աճ չկա, բայց համենայն դեպս, փոխադարձ առեւտրում անկում նույնպես չկա։ «Վստահ եմ, որ դա այն բանի շնորհիվ է, որ մեր սահմանները բացվել են, մեր երկրների միջեւ չկան մաքսային գործընթացներ, ամեն ինչ անցյալում է մնացել: Մեր երկրների միջեւ ապրանքների ազատ տեղաշարժ կա,ամենամոտ ապագայում իրականություն կդառնան նաեւ ազատության այլ աստիճաններ՝ ծառայությունների, աշխատուժի ու կապիտալի տեղաշարժի ազատությունը, որոնք արդեն գործում են որոշ գանձումներով: Որոշ ժամանակ անց այդ գանձումները նույնպես կվերանան»,- ասել է Նազարուկը։
Դիվանագետը նշել է, որ առեւտրի ցուցանիշները, եթե խոսենք ֆինանսական արտահայտությամբ, մի քիչ վատացել են 2014 թ համեմատ: Դրա համար մի շարք պատճառներ կան՝ հիմնական արժույթի փոխարժեքի փոփոխություններ, բազային ածխաջրածինների՝ նավթի ու գազի արժեքի փոփոխություն:
«Հայաստանն ու Բելառուսը Եվրասիական տնտեսական միության անդամներ են : Ինձ համար դժվարր է ասել թե որ միությունն է լավը՝ սա թե մեկ ուրիշը, բայց բնականաբար, առայժմ լավագույնը Եվրասիական տնտեսական միությունն է: Այն վերջերս է ստեղծվել է, այն լավ ներուժ ունի, լավ ապագա: Եվ այն տեմպը, որով մենք սկսել ենք, միանգամայն հաջող է»,- ասել է դեսպանը։




























