Խիտ սմոգի պատճառով Պեկինի օդանավակայանում հետաձգվել ու չեղարկվել 226 չվերթ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Գիշերը օդանավակայանի կարճ ժամանակով փակվել է սմոգի պատճառով, ինչը հանգեցրել է առավոտյան չվերթների հետաձգման»,-հայտնել է աղբյուրը:
Ներկայումս, օդանավակայանում տեսանելիությունը չի անցնում 600-800 մետրից: Դեկտեմբերի կեսերին Պեկինի իշխանությունները հայտարարել էին վտանի առավելագույն (կարմիր) աստիճան՝ կապված օդի որակի վատթարացման հետ:
Նշվում է, որ նման մակարդակ երկրորդ անգամ է հայտարարվում ողջ պատմության ընթացքում, առաջին անգամ այն հայտարարվել է 2015-ի դեկտեմբերի սկզբին, մի քանի օրով:




























