ԱՄՆ զինագործական ընկերությունները հայտարարել են երկնաքարից ատրճանակ ստեղծելու մասին, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով CNN Money-ն:

Նշվում է, որ զենք պատրաստելու նյութը կլինի «Գիբեոն» երկնաքարի 35-կիլոգրամանոց  կտորը, որը Երկրի վրա ընկել է 500 հազար տարի առաջ: Որոշ գնահատականներով, երկնային մարմնի տարիքը 4,5 մլրդ տարի է:

«Մենք կասկածում էինք, որ դա հնարավոր է, բայց հաղթահարեցինք աշխատանքի վճռական փուլը եւ հիմա վստահ ենք, որ կստանանք ամբողջությամբ ֆունկցիոնալ ատրճանակ»,-ասել է Cabot Guns ընկերության հիմնադիր եւ ղեկավար Ռոբ Բիանչին: Նրա խոսքով, զենքի յուրաքանչյուր դետալի ստեղծումը յուրօրինակ գիտական փորձարկում է: