Ինտերպոլը մտավախություն ունի, որ սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում Ղուրան այրելու ակցիայից հետո, կարող են «դաժան հարձակումներ» լինել: Դա հաշվի առնելով, Ինտերպոլը իր 188 անդամ երկրներին ուղղված նախազգուշացում է ուղարկել:
Լրագրողների հարցին, թե որքանով էն իրականությանը համապատասխանում տեղեկությունները, թե ԱՄՆ վարչակազը նախատեսում է զանգահարել այդ ակցիայի նախաձեռնող հոգեւորականին եւ խնդրել ձեռնպահ մնալ այդ Ղուրան այրելուց, Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Ռաբերտ Գիբսը պատասխանել է. «Իսկապես, մի քանի քննարկումներ են եղել. անե՞լ դա, թե` ոչ: Բայց ես որեւէ վերջնական որոշման մասին ոչինչ չգիտեմ»:
Սեպտեմբերի 9-ի առավոտյան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ABC-ին տված հարցազրույցում քննադատել է հոգեւորականի որոշումն, ասելով. «Դա իսկապես, սարսափելի գաղափար է»:
Ավելի վաղ ամերիկացի հոգեւորականի Ղուրան այրելու գաղափարը քննադատել էին նաեւ ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ եւ զինվորականներ: Սակայն, Ֆլորիդայի բնակիչ հոգեւորական Թերրի Ջոնսը չի պատրաստվում տեղի տալ եւ խոստանում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցի օրը հրապարակավ այրել Ղուրանը:
Շատերը մտավախություն ունեն, որ այդ ակցիան կարող է հանգեցնել տարբեր կրոնների հետեւորդների միջեւ հակամարտության եւ բռնությունների ալիքի ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ողջ աշխարհում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռամադանի տոնի առիթով իր հատուկ ուղերձում կողմ էր արտահայտվել Նյու Յորքում սեպտեբերի 11-ի ահաբեկչության վայրին մոտ մզկիթ կառուցելու գաղափարին:





























