Խաղաղ օվկիանոսում՝ Կենտրոնական Ամերիկայի ափերի մոտ հայտնաբերվել է շնաձկերի նոր տեսակ, որը մթության մեջ լույս է տալիս: Իրենց հետազոտությունների արդյունքների մասին հեղինակները հայտնել են Journal of the Ocean Science Foundation ամսագրում, իսկ դրանց մասին հակիրճ տեղեկացրել է The Independent–ը:
Etmopterus benchleyi կոչվող նոր տեսակը հարթ սեւ մարմին ունի, որի վրա փոքրիկ ֆոտոֆորներ են՝ հատուկ օրգաններ, որոնք միզաթթվի միկրոսկոպիկ բյուրեղներ են պարունակում ու ապահովում մթության մեջ կենդանիների լուսարձակումը:
Ձուկը բնակվում է 836 –ից 1443 մետր խորության վրա ու մեկուսի կենսակերպ է վարում: Նրա մարմնի երկարությունը մեկուկես մետրի է հասնում, իսկ որսի համար կենդանին լողում է դեպի ծովի մակերես, հայտնում է Lenta–ն:
Շնաձկների նոր տեսակի գոյության մասին գիտնականները առաջին անգամ խոսել են 2010 թ.: Այդ ժամանակվանից ի վեր կենսաբանները հետազոտել են Etmopterus benchleyi տեսակի ութ ներկայացուցիչների: Այս տեսակի կենսաբանական նկարագրությունը տրված է գիտնականների վերջին աշխատությունում:






























