ԱՄՆ Քենթուքի նահանգի Վեիսայլես քաղաքում Քելլի եւ Զաք Ֆուրերը լուսանկարել են իրենց լաբրադորին եւ նրա 7 ընկերներին սուրբծննդյան սեղանի շուրջ, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով BuzzFeed-ը:

Ամերիկացիները այս լուսանկարն ուղարկել են տեղի Lex 18 հեռուստատեսային  ընկերություն, որը հրապարակել է այն Facebook-ի իր էջում:

«Թվում է, այս ընտանիքն արդեն պատրաստ է Սանտա Կլաուսի գալուստին, իսկ դուք ներգրավե՞լ եք ձեր չորքոտանի ընկերներին տոների նախապատրաստության գործում»,-ասված է հեռուստաալիքի հրապարակման մեջ:

Նյութը գրելու պահին լուսանկարն արդեն 86 հազար «լայք» էր հավաքել: