Գերմանիայի Քյոլն քաղաքի մոտ ավտովթարի հետեւանքով մահացել է մեկ, վիրավորվել՝ 19 մարդ, հաղորդում է ոստիկանությունը:
Վթարը տեղի ունեցել A4 արագընթաց մայրուղու վրա: Իրավապահների տվյալներով, մեքենաներից մեկի վարորդը կորցրել է կառավարումը, բախվել արգելապատնեշներին եւ կանգ առել երթեւեկության հանդիպակաց գոտում: Արդյունքում նրան են բախվել ողջ թափով սլացող եւս 7 մեքենաներ: Վթարը տեղի է ունեցել գիշերը եւ մինչեւ առավոտ ճանապարհը փակ է մնացել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:




























