Հագուստի Wacko Maria ճապոնական արտադրողը լուսանկարիչ Նոբուեսի Արակիի հետ համատեղ հավայական շապիկների հավաքածու է թողարկել: Ինչպես հաղորդում է Highsnobiety-ն, դրա ընդամենը 50 օրինակ է թողարկվել, խանութներում հագուստը կհայտնվի եկող տարվա սկզբին: Պարբերականը չի նշում գինը:
Շապիկներին տպված են կանանց էրոտիկ լուսանկարներ, որոնք ֆետիշ-պոռնոգրաֆիա են հիշեցնում: Հագուստը երկգույնանի է` սեւ եւ սպիտակ: Արակին անձամբ է լուսանկարներն ընտրել իր հավաքածուից, տեղեկացնում է Lenta-ն:
Արակին ժողովրդականություն է ձեռք բերել սադրիչ լուսանկարների շնորհիվ, որոնք հաճախ խախտում էին ճապոնական հասարակության տաբուները: Սակայն որոշ քննադատներ նրան սյունգայի ավանդույթի շարունակող են անվանել` էրոտիկ արվեստի ավանդական ժանրի:
Լուսանկարչի աշխատանքները ներկայացվել են Եվրոպայի եւ Ամերիկայի ցուցասրահներում, սակայն հայրենիքում ցուցադրությունները հաճախ փակվում էին, իսկ իրեն` Արակիին տուգանում էին:
Դեկտեմբերի սկզբին թանկարժեք զարդերի I Love Ugly ապրանքանիշն իր պատմության մեջ առաջին անգամ տղամարդկանց զարդերի հավաքածու է թողարկել:





























