Ֆլորիդայի Գեյսնվիլ քաղաքում բնակվող քահանա Թերրի Ջոնսը հայտարարել է, թե Ղուրանի այրման ակցիայի ճակատագիրը կախված է այն բանից, կհանդիպի՞, արդյոք, սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վայրում մզկիթի շինարարության նախագծի նախաձեռնողների հետ, հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ նա հայտարարել է, թե միջնորդի միջոցով պայմանավորվել է մզկիթի նախաձեռնողների հետ, հետո, սակայն, պարզվել է, որ որեւէ պայմանավորվածություն էլ չկա: Մզկիթի շինարարության նախաձեռնողները հայտարարել են, թե Ջոնսի հետ ոչինչ էլ չեն պայմանավորվել:
Միեւնույն ժամանակ Ինտերպոլը մտավախություն ունի, որ քահանայի այդ քայլը կարող է հանգեցնել «դաժան հարձակումների»: Քահանայի քայլը դատապարտող հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշելով. «Դա իսկապես սարսափելի գաղափար է»:





























