Սանտա-Կլաուսն ավարտել է Սուրբ ծննդյան իր շուրջերկրյա ուղեւորությունը եւ վերադարձել է Հյուսիսային բեւեռ: Այդ մասին վկայում են Հյուսիսային Ամերիկայի Օդա-տիեզերական պաշտպանության հրամանատարության (NORAD) հատուկ կայքում առկա տվյալները:  Հյուսիսամերիկյան զինվորականների տվյալներով, ձմեռային հրաշագործը մոտ 7,3 մլրդ նվեր է հանձնել, գրում է Gazeta-ն:

Հեքիաթային կերպարը եղել է բազմաթիվ երկրներում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանտան իր առաջին կանգառն արել է Նոր Չապլինո գյուղում  (Չուկոտյան ինքնավար մարզ): Բացի այդ, ձմեռային հրաշագործը թռել է Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի վրայով: 

NORAD Santa-ի թվիթերում  ասվում է, որ հեքիաթային կերպարը տուն է վերադարձել եւ պատրաստ է «ննջել»: Հյուսիսամերիկյան զինվորականները  շնորհակալություն են հայտնում բոլորին, ովքեր հետեւել են Սանտա-Կլաուսի տեղաշարժերին: «Կհանդիպենք հաջորդ տարի», – նշվում է թվիթերում։