Իրավիճակն անընդհատ հսկողության տակ պահելու ցանկությունը լի է հարաբերություններում բռնության գործադրելու հակումով: Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները, հայտնում է ladyportal.info-ն:
Նրանք մի շարք հետազոտություններ են անցկացրել, որոնց ընթացքում պարզել են, որ այն մարդիկ, որոնք սիրում են իրավիճակը հսկողության տակ պահել, հակված են հակառակ սեռի նկատմամբ ֆիզիկական եւ սեռական բռնության:
Հետազոտության հեղինակները 15-24 տարեկան 603 աղջիկների շրջանում հարցում են անցկացրել: Հարցվածների 68 տոկոսը խոստովանել է, որ առնվազն մեկ անգամ բախվել է զուգընկերոջ կողմից թելադրող վարքի: 38 տոկոսը պատմել է, որ տղամարդիկ մշտապես վերահսկում են իրենց: 11.4 տոկոսը ենթարկվել է ֆիզիկական կամ սեռական բռնության: Իսկ աղջիկների 8.6 տոկոսը ենթարկվել է բռնության բոլոր տեսակներին, հայտնում է Mignews-ը:
Գիտնականները նշում են, որ աղջիկները հատկապես բռնության են ենթարկվում 15-18 տարեկանում: Խոցելի են հատկապես լատինամերկուհիները, որոնք փոքր տարիքում բռնության են ենթարկվել եւ ունեցել են մեկ կամ ավելի հղիություն:




























