Ikea շվեդական ընկերությունը հայտարարել է, որ մոտ ժամանակներս իր բոլոր մասնաճյուղերի սրճարաններում կհրաժարվեն մսով կոլոլակներ մատուցելուց։ Ընկերության մասնագետներն արդեն սկսել են աշխատել այլընտրանք մշակելու ուղղությամբ։ Ընկերությունը նման քայլի է դիմել մոլորակի կլիմայի եւ բնապահպանական վիճակի փոփոխության պատճառով։ Որքան շատ է մսի սպառումը, այնքան մեծ է մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի քանակը։
Ավանդական կոլոլակներին փոխարինող հավանական տարբերակներն են միջատներից, ջրիմուռներից կամ բանջարեղենից պատրաստված կոլոլակները, հայտնում է Kedem-ը։




























