Մանր գողություն կատարելու իր հակումով հայտնի Թոմ անունով բրիտանացի կատուն նորից է վերադարձել իր հին զբաղմունքին, թեպետ նրա տիրուհին վստահեցնում էր, որ իր կենդանին դարձի է եկել։
Իփսվիչ քաղաքում բնակվող կատուն առաջին անգամ բռնվել էր 2013թ., երբ ամանորյա զարդարանքներ էր գողացել։ Նա վերջերս նորից սկսել է գողություն կատարել՝ փափուկ խաղալիքներ, խաղալիք անանաս, կանաչ պղպեղ, ձուկ, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Նախկինում Թոմն ավելի օգտակար բաներ էր տուն բերում՝ USB լիցքավորիչ, հագուստի կտորներ, մանկական նկարներ եւ պահպանակ։
Վերջերս կատուն հարեւանությամբ ապրող ոստիկանից գողացել էր փոստային կատալոգը։
Վերլուծաբանները նշում են, որ Թեոն գողություն է կատարում հենց Սուրբ Ծննդյան նախաշեմին։




























