Կանադայի Վաթեռլոյի համալսարանի աշխատակիցները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում պարզվել է, որ համացանցը կարող է մարդկանց ստիպել կասկածել իրենց գիտելիքների վրա։
Հետազոտողները 100 հոգուց բաղկացած ուսանողների խմբին առաջարկել են պատասխանել դպրոցական ծրագրի մի քանի հարցի։ Ընդ որում, նրանց թույլ են տվել օգտվել համացանցից։ Արդյունքում պարզվել է, որ մասնակիցների 5 տոկոսը հարցերի պատասխանները փնտրել է համացանցում՝ չօգտվելով սեփական գիտելիքներից, հայտնում է Mignews-ը։
Հետազոտության հեղինակ Էվան Ռիսկոն նշում է, որ փորձը վկայում է այն մասին, որ մարդիկ գնալով ավելի շատ են դիմում համացանցի օգնությանը, որպեսզի հաստատեն իրենց գիտելիքները։




























