Կանադայում վաճառված Lotto Max վիճախաղի տոմսերից մեկը գնորդին 60 մլն դոլար (43.3 մլն ԱՄՆ դոլար) կբերի: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով CBC-ին:
Հաջողակ տոմսը գնել են կանադական Օնտարիո նահանգի Միսիսոգ քաղաքում:
Բացի այդ, 35 տոմս Maxmillion է շահել, այսինքն՝ 1 մլն կանադական դոլար (722 հազար ԱՄՆ դոլար):
Հաջորդ ուրբաթ՝ հունվարի 1-ին, Lotto Max-ի ջեքփոթը կկազմի 32 մլն կանադական դոլար (23.1 մլն ԱՄՆ դոլար):




























