Վիլլի անունով շունն անհետանալուց 6 տարի անց վերադարձել է Լաս Վեգաս՝ իր տերերի մոտ: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով ABC News-ին:

Արդեն 11 տարեկան շան տերերը պատմել են, որ Վիլլին ու նրա եղբայրը՝ Վեյլոնը, Նեւադայի լեռներում հանգստի ժամանակ վազել են նապաստակի հետեւից, սակայն կենդանիներից մեկը չի վերադարձել: Չնայած վատ եղանակին՝ մեկ շաբաթ շարունակ փնտրել են նրան, բայց այդպես էլ չեն կարողացել գտնել:

Սուրբ Ծննդյան տոնի նախաշեմին ընտանիքին զանգահարել են Էլկոյի շրջանի ապաստանից, որտեղ միկրոչիպով պարզել են գտած շան տերերին: Պարզվել է, որ 2009 թվականին ոստիկանության շերիֆը գտել է շանն ու տվել տեղի բնակչուհիներից մեկին: Մի քանի տարի անց շունը նորից փախել է, եւ այս անգամ նրան գտել են ապաստանի աշխատակիցները: