Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար, Քաղաքացիական նախաձեռնությունների հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը կարծում է, որ Ռուսաստանը դեռեւս չի հաղթահարել տնտեսական խնդիրների գագաթնակետը։

«Որոշ ժամանակ առաջ որոշ փորձագետներ եւ ես նույնպես կարծում էինք, որ արդեն հասել ենք հատակին կամ ինչպես ասում են հաղթահարել ենք ճգնաժամի գագաթնակետը։ Սակայն այսօր մենք տեսնում ենք, որ նոր լրացուցիչ վատթարացումներ կան, որոնք արդեն երեւում են նոյեմբերին»,- ասել է նա «Ինտերֆաքսի» հետ զրույցում։

Նրա կարծիքով դա նշանակում է, որ իրավիճակը դեռեւս անկայուն է։ «Դրան գումարած՝ նավթի գների կտրուկ անկումը։ Եթե գինն այս մակարդակի վրա մնա եւս կես կամ մեկ տարի, մեզ սպասում է տնտեսական նոր անկում»,- կարծում է Կուդրինը։

«Ուստի մենք չենք կարող ասել, թե ճգնաժամի գագաթնակետն անցել ենք։ Եկող տարին լուրջ մարտահրավեր է բերելու»,- ընդգծել է նա։