ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը չի հավատում, որ նավթի գների անկումը երկարատեւ է լինելու։ Այս մասին նա հայտնել է «Ռոսիա 24»-ի հետ զրույցում։ Դվորկովիչը կարծում է, որ ցածր գներն անխուսափելիորեն կհանգեցնեն ներդրումների կրճատմանը, ինչը իր հերթին կհանգեցնի նավթի արդյունահանման պակասեցմանը։
«Ցանկացած արտադրող երկիր կարող է դիմանալ նման ցածր գնի։ Սակայն հետո անպայման կպակասեն ներդրումները, ինչը նշանակում է, որ նավթարդյունաբերությունը կնվազի, եւ գինը կբարձրանա»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Brent տեսակի նավթը 2014թ. հունիսի առավելագույն արժեքի համեմատ արդեն մոտ 70-տոկոսանոց անկում է գրանցել։ 2015թ. դեկտեմբերին Brent-ը գրանցել է 2004թ.-ից իր վեր նվազագույն արժեքը՝ 36 դոլար մեկ բարելի դիմաց։



























