«Ամերիաբանկը» հաճախորդներին ArCa-ի եւ MasterCard-ի անունից 38 պլանշետ կնվիրի։ Խաղարկության հաղթողների անուններն այսօր հայտնի են դարձել Երեւանում բանկի գլխավոր մասնաճյուղում։ Ինչպես դեկտեմբերի 29-ին լրագրողներին ասաց բանկի մանրածախ գործողությունների հարցերով տնօրեն Արման Բարսեղյանը, խաղարկության պայմաններին համապատասխանել է 66 հաճախորդ։ 38 շահած համարները կտեղադրվեն բանկի ֆեյսբուքյան էջում եւ պաշտոնական կայքում՝ www.ameriabank.am։

Հաղթողները կարող են մրցանակները ստանալ «Ամերիաբանկի» գլխամասից 2015թ. դեկտեմբերի 30-ից 2016թ. հունվարի 25-ը՝ աշխատանքային օրերին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանի բանկային հաճախորդները MasterCard-ով եւ Maestro-ով 300 հազար դրամ եւ ավելի չափով անկանխիկ գործարքներ կատարելիս (բացի օնլայն վճարումները) կարող էին ստանալ ArCa-ի եւ MasterCard-ի 180 պլանշետներից մեկը։