Հայաստանի տարածքում, դեկտեմբերի 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 30-ի ցերեկը սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:

Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը աստիճանաբար կնվազի 16-18 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում դեկտեմբերի 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 30-ի ցերեկը սպասվում է ձյուն: Գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, ցերեկը՝ +2+4 աստիճան:

Շրջաններում օդի ջերմաստիճանը.

Շիրակում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝  0-3,

Կոտայքում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝  0-3,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝  0-3,

Լոռիում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ -1+2,

Տավուշում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +1+5,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝  0-3,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +1+4,

Արմավիրում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +1+4,

Արարատում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +1+4,

Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝  0+5,

Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +1+4,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +3+8,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +1+6,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +5+8: