Հայաստանի կառավարությունը քայլեր կձեռնարկի պետական ապարատի կրճատման ուղղությամբ։ Այս մասին դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ քայլեր կձեռնարկվեն պետական ապարատի օպտիմալացման ուղղությամբ։

«Իհարկե 2016թ. նոր մոտեցումներ կմշակվեն, նոր առաջարկներ կներկայացվեն, կկրճատվեն ծախսերը, եւ մենք բոլորս մտադիր ենք արդյունավետ ծախսեր իրականացնել»,- ասել է վարչապետը։

Միաժամանակ  նա դժվարացավ պատասխանել այն հարցին, թե կոնկրետ որ նախարարություններին կանդրադառնան կրճատումները։