Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 29-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, նոր խմբագրությամբ հաստատել է «ՀՀ ԿԲ-ի հետ ռեպո գործարքների կնքման համար պարտատոմսերի սկզբնական մարժայի եւ շեմի հաշվարկման եւ հրապարակման մեթոդաբանությունը»:
Խորհուրդը փոփոխություններ է կատարել «ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության անուղղակի գործիքներ եւ դրանց կիրառման մեխանիզմներ» փաստաթղթում եւ «Վարկային տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման եւ վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության» կարգում:




























