ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 29-ին, կազմել է 482.50 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.87 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.59 դրամ (աճել է 0.95 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 717.48 դրամ (նվազել է 1.35 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.65 դրամ (նվազել է 0,01 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 220.28 դրամ, ոսկին՝ 16,571.48 դրամ, պլատինը՝ 13,409.8 դրամ:

Դեկտեմբերի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 484.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 485 դրամ: