Ավստրալիայում ծաղկել է նեխած մարմնի գարշահոտություն տարածող հսկայական ծաղիկը։
Տիտանիում Ամորֆոֆալլուսը, որը արձակող գարշահոտության պատճառով ստացել է «դիակի ծաղիկ» անվանումը, բացվել է Mount Lofty բուսաբանական այգում։ Մոտավորապես 2 շաբաթ առաջ ծաղկի չափերը սկսել էին աճել, եւ դեկտեմբերի 28-ին աշխատակիցները նկատել են, որ բույսը ծաղկել է, փոխանցում է Informing-ը։
Բուսաբան Մաթթ Քոուլթերը, որը վերջին 8 տարվա ընթացքում խնամում է ծաղիկը եւ նրա համար անհրաժեշտ պայմաններ է ստեղծում, նշել է, որ ծաղկից «հոտած ձկան» հոտ է գալիս։




























