Սաուդյան Արաբիան պատրաստ է նավթի ցածր գների երկարատեւ պահպանման ժամանակաշրջանին, քանի որ կարծում է, որ նավթի շուկան կհամալրի Իրանը այն բանից հետո, երբ կհանվեն նրա դեմ գործող պատժամիջոցները, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով վերլուծաբաններին։
Հաշվի առնելով, որ Սաուդյան Արաբիան հայտարարել է բյուջեի դեֆիցիտը 98 մլրդ դոլարով կրճատելու մասին, Էր Ռիյադը դժվար թե մոտ ժամանակներս որոշի նվազեցնել նավթի արդյունահանումը, կարծում են փորձագետները։ ՕՊԵԿ-ը համաձայն է պահել նավթի ցածր գները, քանի որ ուզում է ազդեցություն ունենալ ավելի թանկ արտահանողների, այդ թվում ԱՄՆ-ի թերթաքարային հանքերի արդյունահանողների վրա, փոխանցում է Gazeta-ն։
Սաուդյան Արաբիայի պետական նավթային ընկերության՝ Saudi Aramco-ի տնօրեն Խալիդ ալ Ֆալիհը նույնպես ակնարկել է, որ էր Ռիյադը պատրաստ է համակերպվել նավթի ցածր գների հետ եւ հայտարարել է, որ «Սաուդյան Արաբիան» ավելի շատ հնարավորություններ ունի շուկայի հավասարակշռությանը սպասելու համար։
Փորձագետների կարծիքով նավթի արդյունահանման ծավալների եւ շատ երկրներում պաշարների աճը կհանգեցնեն նրան, որ 2016թ. նավթի շուկան ամեն դեպքում հագեցած կմնա։



























