Դեկտեմբերի 29-ին, ժամը 15-ի սահմաններում, Բուլղարիայի քաղաքացի, 60-ամյա Գավրաիլ Կ.-ի վարած «Սկանիա» մակնիշի բեռնատարը Աշտարակ-Ապարան ճանապարհի 10-րդ կ/մ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
***
Դեկտեմբերի 29-ին, ժամը 13-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 119.2-րդ կմ-ին իրար են բախվել ԻԻՀ քաղաքացի, 48-ամյա Ջաֆարի Յու.-ի վարած «Սկանիա» մակնիշի բեռնատարը՝ կցորդիչով, և 34-ամյա Արտյոմ Շ.-ի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան:
«Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























