Առաջիկա օրերին սպասվող ցածր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում լրացուցիչ միջոցներ չձեռնարկելու դեպքում ջերմատներում եւ սինթետիկ թաղանթների տակ կարող են վնասվել գյուղատնտեսական մշակաբույսերը:

Գյուղատնտեսության նախարարությունն այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

«Համաձայն «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տեղեկատվության՝ առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյան տեսքով առատ տեղումներ եւ ջերմաստիճանի կտրուկ անկում: Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերային ժամերին Արարատյան հարթավայրում սպասվում է -15-ից -200 C, լույս 4-ի գիշերը՝ -17-ից -220 C, հանրապետության լեռնային շրջաններում, համապատասխանաբար՝ -20-ից -250 C եւ -22-ից -270 C: Նման ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում լրացուցիչ միջոցներ չձեռնարկելու դեպքում ջերմատներում եւ սինթետիկ թաղանթների տակ կարող են վնասվել գյուղատնտեսական մշակաբույսերը, պահեստներում, նկուղներում ու մառաններում պահպանվող կարտոֆիլի տնկանյութը, բանջարեղեններն ու պտուղները:

Ուժեղ սառնամանիքների եւ առատ տեղումների դեպքում չպետք է բացառել նաեւ էլեկտրականության ու ջրամատակարարման խափանման հավանականությունը:

Նկատի ունենալով վերոհիշյալը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է բոլոր ջերմոցատերերին ու գյուղացիական տնտեսություններին նշված եւ հետագա օրերի ընթացքում ցուցաբերել առավել մեծ զգուշություն ու զգոնություն եւ միջոցներ ձեռնարկել անհրաժեշտության դեպքում այլընտրանքային ջեռուցման կազմակերպման համար:

Խորհուրդ է տրվում նաեւ ուշադրության կենտրոնում պահել անասնագոմերն ու թռչնանոցները։