ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 30-ին, կազմել է 483.75 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.25 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.69 դրամ (նվազել է 0.90 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 717.69 դրամ (աճել է 0.21 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.62 դրամ (նվազել է 0,03 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 216.65 դրամ, ոսկին՝ 16,643.18 դրամ, պլատինը՝ 13,919.87 դրամ:

Դեկտեմբերի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել։